News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առեւտրի նախարարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար, արդյոք ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի ներմուծումն այլ երկրներից սպառնալիք է ստեղծում ԱՄՆ ազգային անվտանգության համար: Այս մասին նշվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: 

​Փաստաթղթում նշվում է, որ հետաքննությունը, որի արդյունքում Վաշինգտոնը կարող է մաքսատուրքեր սահմանել նշված արտադրանքների համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո նախաձեռնել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբոչ Ռոսը: Հետաքննության մասին տեղեկացվել է նաեւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը:

«Ապացույցներ կան առ այն, որ տասնամյակներ շարունակ ներմուծումը քանդել է մեր հայրենական ավտոմոբիլային արդյունաբերությունը: Առեւտրի նախարարությունը մանրակրկիտ, անկողմնակալ եւ թափանցիկ հետաքննություն կանցկացնի այն մասին, թե արդյոք այդ ներմուծումը թուլացնում է մեր տնտեսությունը եւ արդյոք սպառնում է ազգային անվտանգությանը»,- ասել է Ռոսը: Ինչպես նշվում է, մասնավորապես, կվերլուծվեն «ավտոմեքենաների, այդ թվում՝ ամենագնացների, ֆուրգոնների եւ բեռնատարների» մատակարարումները:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ