News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Թութիկորին քաղաքում վերջին 2 օրվա ընթացքում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով առնվազն 13 մարդ է զոհվել, ավելի քան 70 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ANI գործակալությունը:

Երեքշաբթի օրն այս նավահանգստային քաղաքում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնց մասնակիցները պահանջում են փակել արդեն գոյություն ունեցող Sterlite Industries ընկերության պղնձաձուլական գործարանը, ինչպես նաեւ բողոք են արտահայտում նորի կառուցման դեմ: Քաղաքացիները կարծում են, որ այս գործարանի աշխատանքն աղտոտում է Թութիկորինը եւ 2013 թվականից տեղական բնակչության առողջության վատթարացման հիմնական պատճառներից մեկն է հանդիսանում:

ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ ցույցերի ընթացքում ցուցարարները քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոմեքենաներ են շրջել եւ խանութներ ներխուժել, ինչին ի պատասխան ուժայինները մահակներ եւ արցունքաբեր գազ են կիրառել, իսկ որոշ դեպքերում իրավապահները ստիպված են եղել կրակ բացել ցուցարարների ուղղությամբ:

Նշվում է, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար 67 մարդ է ձերբակալվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ