News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-ի դրությամբ՝ 51 պաշտոնատար անձ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիր չի ներկայացրել, նրանց ցանկը հրապարակվում է: Այս մասին տեղեկացնում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Հանձնաժողովն ապրիլի 12-ին նախնական տվյալներ էր հրապարակել պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ:

Դրանից հետո, տվյալների ամփոփման արդյունքներով, դուրս են բերվել Հանձնաժողով չներկայացված 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերը: Այդ առնչությամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ