News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը


Ես տեղեկացա Սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը մայիսի 10-ին եւ մայիսի 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից եւ ինձ համար անակնկալ էր, որ ես տեղյակ չեմ այդ նամակների մասին: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է հայկական լոլիկի արտահանման ժամանակ ռուսական կողմից արգելքներին:

Փաշինյանը դիմեց Իշխան Կարապետյանին՝ նշելով. «Պարոն Կարապետյան, ես ուզում եմ իմանալ ձեր գործողությունները այս նամակները ստանալուց հետո: Ես վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո զանգել եմ ձեզ եւ հարցրել, թե արդյոք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում, դուք ասել եք, որ խնդիր չկա: Դրանից հետո դուք ստացել եք երկու նամակ: Իմանալով, որ ես այդ հարցով հետաքրքրված եմ, դուք ում եք զեկուցել եւ ինչ գործողություն եք ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Գյուղնախարարին, փոխվարչապետերին, վարչապետերին զեկուցե՞լ եք»:

Ի պատասխան ՍԱՊԾ պետը նշեց, որ նման նամակները կրում են պարբերական բնույթ, տարվա ընթացքում ստանում ենք բազմաթիվ նամակներ. «Տվյալ դեպքում՝ հարցը աշխատանքային կարգով քննարկվել է մեր ռուս գործընկերների հետ: Աշխատանքային կարգով քննարկում ենք ունեցել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի հետ»:

Նրա խոսքով, նախ իրականացվել է տեղական մթերքի ուժեղացված բացթողնման ռեժիմ, որի վերաբերյալ ծառայությունը տարածել է հայտարարություն. «Հիմնական խնդիրները վերաբերում են Հայաստանից արտահանվող ապրանքների մակնշմանը, ՌԴ արտահանման կոնկրետ վայրին: Հսկողությունն ուժեղացնում ենք, փորձելով հասկանալ, թե ինչ խնդիր է ի հայտ եկել»:

Իշխան Կարապետյանը տեղեկացրեց, որ կոնկրետ այդ նամակներում նշված է, որ տվյալ բեռում հայտնաբերվել է անհամապատասխանություն, բեռը հետ է ուղարկվել: Համապատասխան խմբաքանակը առանձնացնել է եւ հետ է վերադարձվել արտահանողին, իսկ մնացածը կրկին վերաարտահանվել է:

Փաշինյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է այն մարմինը, որը կերաշխավորի, որ մեր երկրից գյուղմթերքը կարտահանվի սահմանված չափանիշներին խիստ համապատասխան, ինչին ՍԱՊԾ պետն արձագանքեց. «Շատ հաճախ, երբ մեր արտահանողները իրականացնում են արտահանում, չունենալով լոգիստիկ կարողություններ, համապատասխան փաթեթավորման հնարավորություններ, արտահանում են երկրորդային օգտագործման արկղերով, մակնշումն էլ թերի են անում: Մենք իրազեկում ենք իրականացրել, որոնց արդյունքում վերջին 2-3 օրում Վերին Լարսում որեւէ ահազանգ չենք ստացել»:

ՀՀ վարչապետը զգուշացրեց, որ այլեւս նման դեպքեր չպետք է կրկնվեն. «Ակնկալում եմ, որ վերջին անգամ ենք այս հարցը քննարկում: Արտահանումը պետք է իրականացվի գյուղմթերքների պահանջներին խիստ համապատասխան: Գյուղմթերքի արտահանման ծավալները մեծանալու են եւ ես խնդրում եմ, որ ձեր ծառայությունը, գյուղնախարարությունը, ՊԵԿ-ը, բոլոր ջանքերը գործադրել, որ գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա բնականոն ռեժիմով»:

Մ«իաժամանակ Փաշինյանը նկատեց. «Այն ինչ խոսեցինք, դա չի նշանակում, որ պետք է նոր խոչընդոտներ ստեղծենք գյուղաիցների համար արտահանման գործում: Մեր նախարարությունները պետք է օգնեն գյուղացիներին, որ նրանք այդ պահանջները կատարեն, փաստաթղթավորումը պետք է լինի արագ, առանց խոչընդոտների: Եթե ասում ենք, որ ֆիտոսանիտարական պահանջները պետք է կատարենք, դա չի նշանակում, որ գյուղացու համար խնդիրներ պետք է ստեղծել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առկա է ներդրումների ներգրավման շուրջ 42 մլն դոլարի և 20 մլն եվրոյի կանխատեսվող ներուժ
Հայաստանի ներդրումային գրավչության, ներդրումային կանոնների հստակեցման՝ այդ թվում՝ կանխատեսելի օրենսդրական և գործարար միջավայրի ձևավորման...
Եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել
Եվրոյի փոխարժեքը կազմել է 549.86 դրամ…
Հայաստանում կստեղծվի Ազգային վենչուրային հիմնադրամ
Կոնկրետ նախագծերի ֆինանսավորման ծավալը կհասնի միլիոնների…
«ԳՁՕ-ների կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը շուտով կներկայացվի հանրային քննարկման
Մեր երկիրը սակավահող է, հետեւաբար մեր գյուղատնտեսության ապագան օրգանական, բարձրարժեք գյուղատնտեսությունն է»,- շեշտել է նախարարը...
Ռուսաստանում կոնյակի վաճառքը դանդաղել է
Տարիներ առաջ (2014 թվականին), ռուբլու կտրուկ թուլացումից հետո, կոնյակի արտահանողները լուրջ խնդիրներ ունեցան Ռուսաստանում դրա...
Տիգրան Քալանթարյանը նշանակվել է ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության...
Partner news