News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սինգապուրյան Shangri-La հյուրանոցը, որտեղ հունիսի 12-ին պետք է կայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպումը, հունիսի 10-ից 15-ը ընկած ժամանակահատվածում դադարեցրել է համարների ամրագրումը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: «Մոտակա ժամկետը, երբ համարները հասանելի կլինեն, հունիսի 15-ն է»,- նշել են հյուրանոցի ամրագրման բաժնում:

Հունիսի 1-ից 3-ը հյուրանոցում տեղի կունենա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերով խորհրդաժողովը:

Shangri-La Hotel-ը գտնվում է Օրչարդ առեւտրային փողոցի մոտակայքում: Հյուրանոցն առանձին մուտք ունի, որը տանում է դեպի բանակցությունների սրահը եւ համարները: Համաժողովների ժամանակ այն փակվում է հսկայական վրանով, եւ դրանից օգտվում են բացառապես միջոցառումների հյուրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ