News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Forbes-ի՝ աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշը կրկին գլխավորել է Apple ընկերությունը: Պարբերականը նշում է, որ ընկերությունն այս ցուցանիշի առաջատարն է դառնում ութերորդ անգամ անընդմեջ, փոխանցում է «ՌԲԿ»-ն: Ամսագիրը Apple ապրանքանիշի արժեքը 182.8 մլրդ դոլար է գնահատել: Մեկ տարում այս ցուցանիշն աճել է 8 տոկոսով:

Երկրորդ տեղը, ինչպես եւ մեկ տարի առաջ, զբաղեցրել է Google ապրանքանիշը, որը 132.1 միլիարդ դոլար է գնահատվել՝ մեկ տարում 30 տոկոս աճով: 2017 թվականին Google-ը կրկին երկրորդ տեղն էր զբաղեցրել՝ 101.8 միլիարդ դոլարով եւ մեկ տարում 23 տոկոս աճով:

Երրորդ տեղում է Microsoft-ը (104.9 մլրդ դոլար), չորրորդ տեղում` Facebook-ը (94.8 մլրդ դոլար, + 29 տոկոս): Amazon-ը (70,9 մլրդ դոլար + 31 տոկոս) հինգերորդ տեղում է՝ 57.3 մլրդ դոլարով եւ տարեկան 2 տոկոս աճով: Վեցերորդ տեղում է Samsung- ը (47.6 մլրդ դոլար), ապա՝ Disney-ը (47.5 մլրդ դոլար), Toyota-ն (44.7 մլրդ դոլար): 2018 թվականի ամենաթանկ ապրանքանիշների տասնյակը եզրափակում է AT&T-ը՝  41.9 մլրդ դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
105 տրիլիոն նիշով հաշվարկված Պի թիվը գերազանցում է համաշխարհային ռեկորդը
Քանի որ ապագայում համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք անխուսափելիորեն կսկսենք բացահայտել ...
Ստեղծվել է աշխարհում ամենամեծ պրոցեսորը
Պրոցեսորն առաջարկվում է օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմերի աշխատանքի համար...
Amazon-ը և Microsoft-ը դադարեցնում են իրենց ամպային արտադրանքները Ռուսաստանում
Այս կապակցությամբ Softline-ը զգուշացնում է Microsoft-ի, Amazon-ի և Google-ի ամպային արտադրանքների և ծառայությունների շահագործման հնարավոր ֆունկցիոնալ սահմանափակումների մասին...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
ԱՄՆ Կոնգրեսը կրկին փորձում է արգելել չինական TikTok սոցիալական ցանցը
2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց դա անել, բայց անհաջող էր...
Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր…
Ամենաշատ