News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից խոստացված բացահայտումների մասով բերման ենթարկված անձանցից բացատրություններ են վերցվել, նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, շուտով հրապարակումներ կլինեն, հանրությունն էլ կտեղեկացվի այդ մասին. «Դա բարդ և մեծածավալ աշխատանք է»,- ասաց Վանեցյանը:

Նա նշեց, որ չի ասել, թե 350 մարդ մայիսի 23-ին բերման են ենթարկվելու, կամ հայտարարվելու է. «Մենք պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարց չառաջանա դրա հետ կապված, դրա համար պետք է այդ ամենն անենք շատ պրոֆեսիոնալ կերպով, եւ դրա համար մեզ մի քիչ ժամանակ է պետք։ Բայց ամսի 23-ից, ես ոնց որ նշել էի, արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, հրավիրված անձինք, տրվել են բացատրություններ, և մեր նախնական օպերատիվ տվյալները այս փուլում ես կարող եմ ձեզ ասել, որ հաստատվել են»։

Հարցին, թե բարձրաստիճան պաշտոնյաների կտեսնենք արդյոք, Վանեցյանը պատասխանեց. «Եկեք այդ հարցին չպատասխանեմ, առաջիկա օրերին ամբողջությամբ կլինի»։

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ ԱԱԾ-ը նյութեր է նախապատրաստում, ԱԱԾ տնօրենն այսպես արձագանքեց. «Նման բան մենք չունենք։ Տարոն Մարգարյանի, առհասարակ որևէ պաշտոնյայի նկատմամբ նպատակային նյութեր չենք նախապատրաստում։ Մենք կատարում ենք մեր աշխատանքը, և մեր աշխատանքի արդյունքում եթե մեզ հայտնի են դառնում տվյալներ, որոնք վկայում են այս կամ այն անձի անօրինական գործունեության վերաբերյալ, մենք կատարում ենք օրենքով վերապահված մեր լիազորությունները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ այսօր ԱԱԾ-ն նախկինում կատարված հանցագործությունների, այսինքն կոռուպցիոն համաձայնության արդյունքում կոռուպցիոն շղթաների բացահայտում է  իրականացնում, եւ կարճ ժամանակում բոլորն ականատես կլինեն խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած անձանց բացահայտմանը եւ օրենքի ուժով պատասխանատության ենթարկմանը։

«Ապօրինի հարստացած մարդիկ պետք է վերադարձնեն պետբյուջե, այլ ոչ գնան, նստեն բանտերում եւ ոչինչ չլինի։ Արդյունքում նստելու են մարդիկ, որոնք իրականում չեն հարստացել, աշխատել են աշխատավարձով:

Մենք հիմա դեպքեր ունենք, որ մարդը չգիտի, թե իր անունով գրանցված է կազմակերպություն, որը իրականացնում է տնտեսական գործունեություն եւ հարկեր չի վճարում։ Այս պահին ունենք այդպիսի 350 մարդ։ Իրենք սովորական, ծանր սոցիալական վիճակում ապրող մարդիկ են, որոնցից անձնագրերեը վերցրել են, 5, 10, 20 հազար դրամով եւ իրենց անուոնվ գրանցել են ԱՁ-ներ կամ ՍՊԸ-ներ։ Շուտով դուք ականատես կլինեք»,-ասել է նա՝ հավելելով, որ ամբողջ պատկերը կհրապարակվի մայիսի 23-ից հետո:

Առաջիկայում կլինեն կոռուպցիոն բացահայտումներ. ԱԱԾ պետը պնդում է՝ անուններ կհրապարակվեն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ