News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ եւ նրան խնդրել դադարեցնել հացադուլը: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Նշենք, որ օրերս «Հիմնադիր խորհրդարանի» նախագահին հանդիպել եւ նման հորդոր են հնչեցրել նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաեւ Գարեգին Բ կաթողիկոսը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հեռացրել են Մատենադարանի տարածքից: Չուգասզյանն արդեն մեկ ամիս է՝ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակել, համաներում հայտարարել եւ անցումային հանձնաժողովներ ստեղծել:

Կալանավորված Գարեգին Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը ու Լենա Նազարյանը: «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ