News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անվտանգություն շատ ավելի լայն հասկացություն է, քան ռազմական բաղադրիչը: 2017 թվականի նախագահի մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողության ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Անվտանգությունը լայն հասկացություն է: Դա զինվորը եւ գեներալն է, բոլոր պետական մարմինները, որոնք Սահմանադրությամբ կոչված են պաշտպանելու ոչ միայն պետությունը, այլեւ՝ տնտեսական անվտանգությունը: Սա պետք է թույլ տա երկրին զարգանալ»,- հիշեցրեց Արմեն Սարգսյանը՝ հավելելով, որ պետության անվտանգության համար որոշիչ է նաեւ, թե ինչ տեղ է Հայաստանը զբաղեցնում պետությունների համագործակցությունում:

ՀՀ նախագահը շեշտեց, որ Հայաստանի համար անվտանգության խնդիրն առաջին հերթին կապված է Լեռնային Ղարաբաղի անվտանգության, ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման հետ:

Արմեն Սարգսյանը հիշեցրեց, որ մշակույթը, կրթությունը եւ գիտությունը եւս կարեւոր դեր են խաղում պետության զարգացման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ