News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Եթե հիմքեր լինեն, համապատասխան ներգործության միջոցներ կկիրառվեն: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀ կառավարության նիստից առաջ ասել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը՝ պատասխանելով պաշտոնյաների, նրանց մերձավոր շրջապատի անձանց՝ ամբաստանյալի կարգավիճակում հայտնվելու հնարավորության մասին լրագրողների հարցին:

Դիտարկմանը, թե ժամանակին ՔԿ-ն Սերժ Սարգսյանի հրամաններն էր կատարում, իսկ հիմա Կոմիտեի ձեռագիրը փոխվել է, արդյո՞ք հիմա միայն օրենքն է գերակա լինելու, Ղամբարյանն արձագանքել է. «Միշտ իրավունքը պետք է գերակա լինի»:

Համակարգից հեռանալու մասին հարցին էլ Արման Ղամբարյանը պատասխանել է, որ կգնա, երբ հիմքեր լինեն:

«Երբ գտնեմ, որ հեռանալու ժամանակն է կամ հիմքեր կան, իհարկե՝ կհեռանամ: Վերացական դատողություններ անելու սիրահար չեմ»,- հայտարարել է ՔԿ նախագահի տեղակալը:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն սխեմաների մասին վարչապետի հայտարարություններին. մտահոգություն կա՞, որ դա նաեւ իրենց համակարգին կհասնի: Արթուր Ղամբարյանը վստահեցնում է՝ եթե կոռուպցիոն երեւույթներ լինեն, պետք է բացահայտվեն:

«Մեր համարգում եղել են կաշառքի դրսեւորումներ, եղել են քրեական գործեր: Երեկ դատախազությունը հրապարակել է, որ 8 քննիչ հետապնդվում է: Եթե լինում են նման դեպքեր, դրանք պետք է բացահայտվեն»,- հավելել է նա:

Ի դեպ, պարզվում է՝ Արթուր Ղամբարյանը նպատակահարմար չի գտնում իր աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնել: Նախկինում եղել է Սերժ Սարգսյանի լուսանկարը, նրա պաշտոնաթողությունից հետո այն հեռացրել է, բայց երկրի նոր ղեկավարինը չի փակցրել. «Նպատակահարմար չեմ գտնում: Իմ աշխատասենյակում փակցված են Պարույր Սեւակի եւ Վազգեն Ա կաթողիկոսի նկարները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ