News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայ ժողովուրդը կարողացավ խաղաղ կերպով փոխել երկրի քաղաքական լանդշաֆտը: ՀՀ նախագահի 2017 թվականի մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողության ժամանակ այս մասին ասաց «Պողոսյան» հիմնադրամի համահիմնադիր Ալբերտ Պողոսյանը:

Պողոսյանը շնորհավորեց հայ ժողովրդին երկրի քաղաքական լանդշաֆտում խաղաղ փոփոխության հասնելու կարողության կապակցությամբ: Պողոսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ դրսեւորած քաջության, վճռականության եւ նպատակասլացության համար եւ միեւնույն ժամանակ կոչ արեց ՀՀ վարչապետին եւ նախագահին նպաստել նրան, որպեսզի երկրում տեղի ունեցած փոփոխությունները դրական ազդեցություն ունենան Հայաստանի զարգացման վրա, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը, կրթությունը, տեխնոլոգիաները:

Ալբերտ Պողոսյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, որ նա կարողացավ հեռանալ՝ եւ ոչ մի կաթիլ արյուն չթափելով: Խոսելով հիմնադրամի գործունեության մասին՝ Պողոսյանը նշեց, որ նրանք միշտ ձգտել են չքննադատել երկիրը, այլ՝ ներածին չափով օգնություն ցուցաբերել: «Ես ուրախ եմ, որ մենք կարողացանք մեր նպաստն ունենալ երկրի զարգացման գործում»,- նշեց Ալբերտ Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ