News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կառավարությունն այսօր՝ մայիսի 24-ի իր նիստում լրացում կատարեց իր որոշումներից մեկում, որի նպատակն է թույլատրել ֆրանսիական «Սաֆեժ» ընկերությանը Ֆրանսիայի օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված փաստաթղթերի հիման վրա Մ-6, Վանաձոր - Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում զբաղվել «քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» եւ «շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակներով: Նախագիծը ներկայացրեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե եթե հետո պարզվի որակի հետ կապված խնդիր ունի, այս կազմակերպությունը որակի համար պատասխանատո՞ւ է.. «Շինարարական կազմակերպությունը պատասխանատու է իր աշխատանքի համար, իսկ տեխնիկական վերահսկողը պատասխանատվություն չի՞ կրում իր վերահսկողության համար: Մենք վերահսկողի լիազորությունը պատվիրակում ենք մասնավորին, որ ինքը վերահսկի, քանի որ պետությունը միշտ չէ, որ արդյունավետ է վերահսկում: Հիմա մենք նաեւ պետք է երաշխիքներ ունենանք, որ վերահսկողը պատասխանատու է իր վերահսկողության որակի համար»:

Նախարար Հակոբյանը համաձայնեց վարչապետի հետ նշելով, որ երբեմն այնքան քիչ գումարով են մրցույթները շահում, որ հնարավոր չէ, ասենք 30 հազար դրամ աշխատավարձով հսկիչը ամբողջ օրը կանգնի շինարարության գլխին ու վերահսկի: «Փաստորեն որակը դնում ենք վտանգի տակ: Բայց այս դեպքում պայմանագիրն արդեն կնքված է, մենք միայն թույլտվություն ենք տալիս: Մենք տեղական հսկողների հետ էլ նման նորմ չունենք, դրա համար բավական ցածր գնով շահում են մրցույթը, որակը չի ապահովվում»:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ այսուհետ նաեւ այս տեսանկյունից նայել փաստաթղթերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ