News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա նիստի ավարտին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարակական տվեց ստուգումներ անցկացնել մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող թվով 28 կազմակերպություններում: Նա նշեց, որ այդ մասին իրեն խնդրել է բնապահպանության նախարարությունը:

Փաշինյանի խոսքով, ստուգումները պետք է անցկացվեն՝ պարզելու համար շրջակա միջավայրին, պետական շահերին ու բնակչության առողջությանն ուղղված վտանգների հայտնաբերման ու վերացման համար:

«Մեր խնդիրը հստակ է, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն  ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, եւ այստեղ երկրորդ տարբերակ ուղղակի չկա: Կարծում եմ, որ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինն ու կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումները իրականացվեն թափանցիկ, ընդգրկվեն քաղաքացիական ոլորտի մասնագետներ, նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սա չպետք է լինի հերթապահ ստուգում, պետք է լինեն հստակ արդյունքներ, սա այն տեղը չէ, որ կարող են լինել փոխզիջումներ», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաեւ, որ դա չի նշանակում, որ ընթերքը փակում են. «Մենք չենք կարող ասել, որ ընդերքը փակում ենք եւ չենք օգտագործում, բայց չենք կարող թույլ տալ, որ այն լինի օրենսդրությանը չհամապատասխանող ձեւով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ