News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ մայիսի 24-ի նիստի ավարտին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն անդրադարձավ հաշմանդամության կարգ շնորհելու գործընթացներին:

Նա դիեմլով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Ձեզ հետ քննարկումից հետո մեր ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ես ուզում էի զեկուցել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել»:

Թանդիլյանի խոսքով, նախարարությունը հսկողական վերափորձաքննություններ էր նշանակում, ինչը դադարեցվել է. «Դրանք այլեւս չեն նշանակվելու, որի արդյունքում էլ տեղի է ունենում կարգի փոփոխություն կամ դադարում: Երկրորդը՝ ընդհանուր տեսակի փորձաքննություններն էին, որոնք ժամանակացույցով նշանակվում էին, եւ դրանք դեռ ընթացքի մեջ են, սակայն հստակ հանձնարարականներ կան, որ եթե խնդիրներ լինեն, դիմեն նախարարություն:

Նաեւ համաներման առումով քանի որ արդեն որոշումներ են կայացվել, որոնց արդյունքում եղել են գործեր, որոնք եղել են առանց հիմնավորումների եւ հաշմանդամության կարգ է փոխվել, ես հանձնարարական եմ տվել, որ իրավապահներին ուղղվեն այդ գործերը, եւ հասկանանք, թե թե ինչու է այդպես տեղի ունեցել: Եվ այն քաղաքացիները, որոնք դրա հետեւանքով զրկվել են կենսաթոշակից, համաներման նախագիծ եմ նախաձեռնել, որը կներկայացնենք ձեր ուշադրությանը, որ կարողանանք վերականգնել այդ ճանապարհով մարդկանց հաշմանդամության կարգը, որը փոփոխվել է կամ կրճատվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում փողոցային շարժական առեւտուրը կկարգավորվի նաեւ մարզերում. փոխնախարար
Փողոցային շարժական առեւտուրը կկարգավորվի նաեւ մարզերում...
Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով...
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է ինքնաթիռներ չունենալու պատճառով. փոխնախարար
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է...
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Նախատեսվում է պետական տուրք մտցնել քաղավիացիայի շրջանակում մատուցվող ծառայությունների 13 տեսակների համար
Պետական տուրք մատուցվող ծառայությունների համար...
Ամենաշատ