News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Տարոն Մարգարյանը ինձ ավագանու մանդատից զրկելու քայլին գնացել է ոչ թե իրավական հիմքերից ելնելով, այլ որպեսզի ձերբազատվի ինձանից Երևանի քաղաքապետարանում: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով փաստին, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արձանագրություն է կազմել Ալեն Սիմոնյանին Երեւանի ավագանու մանդատից զրկելու վերաբերյալ եւ այն ուղարկել ԿԸՀ:

«Դա նա արել է օրենքի բոլոր ծուղակները, բացերը օգտագործելով: Այդ քայլը իրավական առումով շատ վիճելի է եւ մեծ հաշվով ոչ իրավականԼ: Փաստացի ինձ հնարավորություն չի տրվել, որ ես կարողանամ ընտրություն կատարել:

Ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանը խուճապի մեջ է: Կարեղ եմ ասել, որ դա չի փրկելու, չի օգնելու: Ես զբաղվելու եմ Երևանի խնդիրներով, և դուք դա շատ շուտով կտեսնեք: Արել եմ դա միշտ, նույնիսկ երբ քաղաքական գործունեությամբ չէի զբաղվում: Ցավալի է, որ նման մեթոդներով Տարոն Մարգարյանը եւ ՀՀԿ-ն փորձում են դիմադրել, չի ստացվելու»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Նա տեղեկացրեց, որ բոլոր դեպքերում պատրաստվում է մասնակցել մայիսի 30-ին կայանալիք ավագանու նիստին:

«Խնդրել եմ «Ելք» խմբակցությանը ինձ հնարավորություն տալ մասնակցելու մայիսի 30-ին կայանալիք ավագանու նիստին: Ցավոք, այս պահին որպես ավագանի չեմ կարող մասնակցել այդ նիստին, բայց ես կմասնակցեմ այդ նիստին»,- նշեց նա:

Նշենք , որ այսօր՝ մայիսի 24-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել օրեր առաջ՝ փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո, արդեն մայիսի 22–ին Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Ըստ մամուլի տեղեկությունների, նա ցանկություն ունի մանդատը վայր դնելով մնալ Երեւանի ավագանու անդամ, ինչը թույլ կտա Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականի դեպքում՝ առաջադրվել քաղաքապետի թեկնածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ