News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը անդրադարձել է Թատրոնի գլխավոր հովանավոր հանդիսացող Արդշինբանկի հետ ունեցած համագործակցությանը:

Կոնստանտին Օրբելյանի խոսքերով` հուշագիրը կնքելուց հետո անցած յոթ ամիսների ընթացքում հովանավորության միջոցներով արդեն իսկ իրականացվել են բավականաչափ աշխատանքներ: Մասնավորապես, Բանկի աջակցությամբ Երևանում կայացավ աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Ռենե Ֆլեմինգի համերգը: Իսկ այս օրերին բեմադրվում է ֆրանսիացի կոմպոզիտոր Մասնեի «Մանոն» օպերան, որը մոտ ապագայում կներկայացվի հանդիսատեսին:

Արդշինբանկը Թատրոնին տրամադրել է նաև բացառիկ սարքավորում՝ Barco 40K, եռաչափ տեսապատկերաշարով ցուցադրությունների համար: Մաեստրոն շեշտեց, որ պրոյեկտորը իր տեսակով միակն է ողջ տարածաշրջանում, այդ պատճառով թատրոնի համար առանձնահատուկ արժեք է ներկայացնում: Արդյունքում հնարավոր դարձավ կյանքի կոչել Ջ.Վերդիի հայտնի «Ռեքվիեմ»-ի մոտիվներով բացառիկ մեգաշոուն: Բացի այդ, Արդշինբանկի հովանավորությամբ թատրոնում վերանորոգման աշխատանքներ են ընթանում ինչպես շենքի, այնպես էլ բեմական դեկորացիաների համար:

«Արդշինբանկի նման հովանավորի առկայությունը մեզ համար շատ կարևոր է:  Մենք շատ ուրախ ենք այս համագործակցություն համար և հուսով ենք, որ միասին կիրականացնենք բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր, որոնք կգոհացնեն ինչպես տեղացի մելոմաններին, այնպես էլ մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերին», - ասաց Կ. Օրբելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ