News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լավ եմ արել, գնացել եմ կազինո: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե ինքը կազինո է գնացել:

«Պարզվում է՝ բացի նրանից, որ նարկոման եմ, նաեւ կազինո եմ գնացել: Լավ եմ արել գնացել եմ։ Կարող եմ ասեմ, որ պետական պաշտոնյա չեմ եղել, պետության փողերը չեմ գողացել ու կարող եմ իմ ժամանցն անցկացնել օրենքով սահմանված յուրաքանչյուր ձեւով»,-հայտարարեց նա:

Նշենք , որ այսօր՝ մայիսի 24-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել օրեր առաջ՝ փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո, արդեն մայիսի 22–ին Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Ըստ մամուլի տեղեկությունների, նա ցանկություն ունի մանդատը վայր դնելով մնալ Երեւանի ավագանու անդամ, ինչը թույլ կտա Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականի դեպքում՝ առաջադրվել քաղաքապետի թեկնածու:

Տպել
Ամենաշատ