News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Պետական եկամուտների կոմիտեն չի բավարարվելու դրական տեղաշարժով։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Չպետք է անձերի հետ կապենք դրական տեղաշարժը։ Այո, վարչապետի հայտարարության հիման վրա դրական տեղաշարժեր եղան, բայց չպետք է դա կապենք ՊԵԿ–ի կամ վարչապետի անձի հետ, մեր նպատակը համակարգային փոփոխություններ իրականացնելն է, որ անձանց չլինելու կամ անձանց փոխարինման պարագայում համակարգերը աշխատեն», - նկատեց նա։

Հարցին, թե շաքար ներկրել ցանկացողներ կա՞ն այս պահին, Դավիթ Անանյանը հաստատեց. «Ցանկացողներ էլ կան, ներկրողներ էլ կան»,–նշեց նա՝ հավելելով, ՊԵԿ–ը մաքսային ծառայության մասով մաքսային ձեւակերպում իրականացնող մարմինն է, եւ այսօր մաքսային ծառայությունը որեւէ ներմուծողի մոտ արհեստական արգելքներ չեն ստեղծում։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե օլիգարխների հետ օրերս կայացած Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը  ՊԵԿ նախագահը ներկա եղել է, գիտի արդյոք, թե ինչ է քննարկվել, որին ի պատասխան Դավիթ Անանյանը նշեց. «Ես ներկա չեմ եղել, չգիտեմ ինչ է քննարկվել, բայց համապատասխան հանձնարարականները ստացել է։ Իսկ հանձնարարությունը շատ պարզ եւ հստակ է եղել՝ ՊԵԿ–ը իր գործունեությունը պետք է իրականացնի օրենսդրության շրջանակներում, չպետք է լինեն գերադասված տնտեսվարողներ, արտոնյալներ»։

Անդրադառնալով ստվերի դեմ պայքարին, Դավիթ Անանյանը նկատեց, որ վերջին 2 տարիներին էլ  պայքար ստվերի դեռ իրականացվել է եւ բավականին արդյունավետ, «սակայն չենք կարող պնդել, որ դա եղել է ամբողջական եւ համապարփակ, քանի որ ստվերի դեմ պայքարը առօրեական եւ մշտական խնդիր է, եկամուտների հավաքագրմամբ եւ եկամուտային քաղաքականությամբ զբողվող մարմնի մշտական հսկողության առարկա է։ Նոր իրողությունների պայմաններում ստվերի դեմ պայքարը ավելի արդյունավետ օգտագործելու ավելի հիմնավոր պայմաններ են ստեղծվել, որի մասին էր ասում վարչապետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ