News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ելույթ ունեցող եւ կարծիք արտահայտող բոլոր անձանց եւ կազմակերպություններին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն եւ միմյանց նկատմամբ դրսեւորել կիրթ եւ հարգալից վերաբերմունք: Այս մասին հայտարարություն է տարածել բուհի ռեկտորատը:

«Սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն եւ հերյուրանքներ տարածելու փոխարեն բոլորին հորդորում ենք ՇՊՀ-ին առնչվող եւ իրենց հուզող հարցերը տեղափոխել գործնական եւ իրավական հարթություն:

Տեղեկացնում ենք նաեւ, որ Շիրակի պետական համալսարանում բոլոր գործընթացներն ընթանում են բնականոն հունով եւ օրենքի տառին համապատասխան: Պատրաստ ենք լսելու ցանկացած կառուցողական առաջարկ՝ ի նպաստ համալսարանի զարգացման»,-ասված է հայտարարությունում:

Նշենք, որ 10 օրից ավել բուհի ուսանողներն ու նախկին դասախոսները բողոքի ակցիաներ էին իրականացնում պահանջելով ռեկտոր Սահամ Մինասյանի հրաժարականը: Ի վերջո, Գյումրի այցելեց ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, որի արդյունքում ռեկտորը հրաժարական տվեց եւ տեղի կունենան խորհրդի նոր ընտրություններ:

Տպել
Ամենաշատ