News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում Gallup International Association in Armenia-ի անցկացրած ընտրովի հարցմանը 18-55 տարեկան 500 մարդ է մասնակցել: Հարցվել են միայն այն քաղաքացիները, որոնք ամսական առնվազն մեկ անգամ օգտվում են տաքսի ծառայություններից: Հարցմանը մասնակցելու մեկ այլ պայման էր տարվա ընթացքում բջջային հավելվածով տաքսի պատվիրելը: Նշենք, որ մի շարք դեպքերում միեւնույն հարցին յուրաքանչյուր հարցված կարող էր մի քանի պատասխան տալ: Նման դեպքերում ընդհանուր գումարը գերազանցում է 100 տոկոսը:

Հարցված մասնակիցների կառուցվածքը ընտրվել է քաղաքի բնակչության ընդհանուր թվում Երեւանի վարչական շրջանների տեսակարար կշռին համապատասխան: Հաշվի է առնվել նաեւ քաղաքի բնակչության սեռատարիքային կառուցվածքը, ինչը թույլ է տվել բարձրացնել ընտրանքի ներկայացուցչականությունը:

Հարցման արդյունքում պարզվել է, որ 27 տոկոսը տաքսի ծառայություններից օգտվում է ամսական 1-3 անգամ: Հարցվածների կեսից ավելին (53 տոկոսը) ավելի հաճախ է տաքսի պատվիրում՝ շաբաթական 1-3 անգամ: Իսկ ահա հարցվածների մեկ հինգերորդը (20 տոկոսը) տաքսի է կանչում գրեթե/կամ ամեն օր: Ամսական մեկ անգամից պակաս հարցվածներից ոչ մեկը չի օգտվել տաքսի ծառայություններից: Դրանում է Երեւանի տարբերությունը, օրինակ, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից, որտեղ կային նման ուղեւորներ:

Հարցվածների շրջանում (85 տոկոս) մայրաքաղաքի հանրային տրանսպորտից ամենատարածվածը միկրոավտոբուսներն են, ապա՝ քաղաքային ավտոբուսները (79 տոկոս) եւ մայրաքաղաքային մետրոպոլիտենը (72 տոկոս): Սակայն միկրոավտոբուսների թվացյալ «ժողովրդականությունը» թելադրված է միայն դրանց զանգվածայնությամբ եւ երթուղիների առատությամբ: Ամենացածր ցուցանիշը (հարցվածների 24 տոկոսը) «դանդաղաշարժ» տրոլեյբուսներինն է:

Հարցվածների կեսից ավելին (52 տոկոս) օգտվում է նաեւ միջքաղաքային ավտոբուսից, ընդ որում, մոտ մեկ տասներորդը (9 տոկոս)՝ գրեթե/կամ ամեն օր: Պետք է ենթադրել, որ ավտոբուսներից բացի, այդ քաղաքացիները միջքաղաքային ուղեւորությունների համար օգտվում են նաեւ տաքսիներից (հաճախ տաքսի կանչելով սմարթֆոնի բջջային հավելվածներով):

Հարցվածներն օրվա ընթացքում տաքսիով երթեւեկում են հիմնականում «գործնական նպատակով» (հարցվածների 43 տոկոսը): Իսկ Մոսկվայում առավել հաճախ տաքսիներից օգտվում են գիշերային ժամերին: Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի մայրաքաղաքում ուղեւորատար տրանսպորտի 10 գիշերային երթուղի է գործում: Սակայն, իհարկե, տաքսիով շատ ավելի հարմար է հասնել անհրաժեշտ վայր: Երեւանում գիշերային ժամերին տաքսի ծառայություններից օգտվում է հարցվածների միայն 29 տոկոսը, թեեւ այդ ժամերին հանրային տրանսպորտի աշխատանքը գրեթե դադարում է:

Հասարակական տրանսպորտի աշխատանքում առկա լուրջ թերությունները (անհարմարություն, հստակ աշխատանքային ժամանակացույցի բացակայություն, համեմատաբար ցածր միջին արագություն եւ այլն) հաճախ ստիպում են մարդկանց օգտվել տաքսի ծառայություններից: Հասկանալի է, որ որոշակի տաքսի ծառայություն ընտրելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ: Դրանց թվում են հարմարավետության եւ ուղեւորության արժեքը: Ի դեպ, գրեթե բոլոր հարցվածները տաքսի ծառայությունների համար վճարում են կանխիկ: Պատճառն այն է, որ որոշ քաղաքացիներ (հարցվածների 42 տոկոսը) բանկային քարտ չունեն, մյուսների մոտ (26 տոկոս) մնացել է կանխիկ վճարելու սովորությունը: Ոմանք տեղյակ չեն, որ հնարավոր է քարտ օգտագործել (13 տոկոս): Կան նաեւ այնպիսիք, ովքեր խուսափում են «տեխնիկական խնդիրներից» (10 տոկոս): Միեւնույն ժամանակ, հարցվածների 5 տոկոսը նշել է, որ ծառայությունը նման վճարման համակարգ չի ունեցել:

Կապի եւ հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներն այժմ հնարավորություն են տալիս արագորեն տաքսի պատվիրել օրվա ցանկացած պահի եւ ցանկացած վայրում: Ընդ որում, շատ տարածված են սմարթֆոնները: Այդպես, բոլոր հարցվածները վերջին մեկ տարվա ընթացքում հենց սմարթֆոն են օգտագործել տաքսի պատվիրելու համար:

Շատերին կհետաքրքրի, թե ո՞ր հավելվածով տաքսի ծառայությունն են հարցվածները համարում առաջինը Հայաստանում (եւ առանձին՝ Երեւանում): Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը (63 տոկոսը՝ Հայաստանում, 61 տոկոսը՝ Երեւանում) գերադասում է Yandex Taxi-ն: GG ծառայությունը, որը վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցնում, զգալիորեն հետ է առաջատարից (այն առաջինն է համարում հարցվածների միայն 24 տոկոսը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Երեւանի համար): Երրորդ տեղում է UTAxi ծառայությունը (համապատասխանաբար 11 եւ 12 տոկոս): Մնացածը ծառայությունները նախընտրում է հարցվածների զուտ խորհրդանշական՝ 2-3 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
105 տրիլիոն նիշով հաշվարկված Պի թիվը գերազանցում է համաշխարհային ռեկորդը
Քանի որ ապագայում համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք անխուսափելիորեն կսկսենք բացահայտել ...
Ստեղծվել է աշխարհում ամենամեծ պրոցեսորը
Պրոցեսորն առաջարկվում է օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմերի աշխատանքի համար...
Amazon-ը և Microsoft-ը դադարեցնում են իրենց ամպային արտադրանքները Ռուսաստանում
Այս կապակցությամբ Softline-ը զգուշացնում է Microsoft-ի, Amazon-ի և Google-ի ամպային արտադրանքների և ծառայությունների շահագործման հնարավոր ֆունկցիոնալ սահմանափակումների մասին...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
ԱՄՆ Կոնգրեսը կրկին փորձում է արգելել չինական TikTok սոցիալական ցանցը
2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց դա անել, բայց անհաջող էր...
Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր…
Ամենաշատ