News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիս–Հարավի հարցում չարաշահումների կոնկրետ փաստեր դեռ չունենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 24–ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

«Իսկ ներհայաստանյան շինարարության ոլորտում կան կոռուպցիոն ռիսկեր պարունակող ատրիբուտներ, որոնց ուղղությամբ կփորձենք օրենսդրական նախաձեռնությունների, ոլորտը կարգավորող նորմերի փոփոխությամբ լուծել խնդիրները։ Առանձին կազմակերպությունների ձևական մասնակցությանը վերաբերող փաստերին։ Մեր տրմաբանության մեջ չի տեղավորվում, որ մարդիկ կարող են չնչին գումարներով 3 ամիս տեխնիկական հսկողություն իրականացնել։ Մի կողմից բյուջեի համար դրական է եղել, որ մրցույթները ցածր գներով են շահել, բայց պետք է ամեն ինչ տրամաբանության շրջանակներում լինի»,–նշել է նա։

Նկատառմանը, որ տենդերները մշտապես նույն մարդիկ են շահել, նախարարը նկատեց, որ դրանք նույն մարդիկ չեն, քանի որ ծրագրրեն էլ են շատ։ «2 օր առաջ բոլորի հետ հանդիպել ենք, քանի որ ճանապարհաշինության մեկնարկը տրված է արդեն։ 25-30 կազմակերպություններ կան, ամեն մեկը իր հնարավորության, տեխնիկան հագեցվածության շրջանակներում է մասնակցում այդ ծրագրերին։ Խստացնելու առումով որոշ բաներ արդեն արված են, կատարված աշխատանքի երաշխիքի առումով, շուրջ 7 տարի սպասարկելու առումով»,–եզրափակեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ