News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 12-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,-նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու էր առաջադրել Էմիլ Բաբայանին, սակայն ԱԺ-ում նրա թեկնածությունը չհավաքեց բավարար թվով կողմ ձայներ:

Նշենք, որ 200-ից ավելի փաստաբանների նամակով դիմել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով ՍԴ անդամի թեկնածու առաջարկել Վահե Գրիգորյանին:

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 141-րդ հոդվածի Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ