Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանն այս պահին հրապարակում է «Սասնա ծռերի» գործով Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության վերաբերյալ որոշումը:
Դահլիճը լեփ-լեցուն է «Սասնա ծռերի» աջակիցներով: Այսօր դատական նիստին ներկա է նաեւ «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը, ով առողջական խնդիրների պատճառով չէր կարողանում մասնակցել դտական նիստերին:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը: