News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 18
Տեսնել լրահոսը


Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մտահոգությանը, թե յուրաքանչյուր համաներում ենթադրյալ ազդեցություն ունի հարցի վրա:

Փաշինյանի խոսքով, պետք է հաշվի առնվի այն, որ ՊԵԿ-ի առաջ խնդիր է դրվել, որ բյուջեի մուտքային մասերը պետք է էականորեն ավելանան, եւ այստեղ երկրորդ տարբերակ չկա:

«Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն կա, եւ մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն եւ այս ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք: Այսինքն՝ մենք չպիտի մտածենք՝ վայ, փող չունենք, եկեք, ոչ մի բան չանենք: Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Հիմա ՊԵԿ-ը, ԱԱԾ-ին, դատախազությունը, ոստիկանությունը, ՀՔԾ-ն պետք է ապահովեն այդ ընթացքը, եթե չանեն, մենք կանենք համապատասխան եզրակացություններ: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն համեմատաբար կայուն է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
«Գազպրոմ Արմենիան» ապօրինի գործունեություն է վարում. ձեռնարկատեր
«Գազպրոմ Արմենիան» արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի շուկայում գործի միայն մեկ ընկերություն՝ «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ»-ը...
Կողմ ենք Հայաստանում ապահովագրական վճարների առավելագոււյն եւև նվազագույն շեմերի ներդնմանը.ՀԿ
Նրա խոսքով՝ ավտոապահովագրման շուկան ազատականացման կարիք ունի եւ դա բոլորն են հասկանում...
Վերահսկողությունը Ազգային ժողովի ամենակարեւոր գործառույթներից մեկը կդառնա. Մանե Թանդիլյան
Նրա խոսքով՝ արդյունավետ եւ որակյալ վերահսկողության շնորհիվ նրանք, որպես իշխանության ճյուղերից մեկը, կկարողանան հավասարակշռել գործադիր մարմնի աշխատանքը...
«Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ-ից որեւէ գումար չի պահանջում. հայտարարություն
Դատական հայցերից ոչ մեկը կապված չէ «Վալլեքս» խմբի հետ եւ «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ դեմ որեւէ դատական հայց չի հարուցել...
Արդարացված ծախսեր են կրթության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար ներդրումները. Մանե Թանդիլյան
Նա հիշեցրեց բյուջետային սահմանափակումների մասին եւ հավելեց, որ կցանկանար նաեւ ավելի շատ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքներին...