News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ստորագրի ԱՄՆ միգրացիոն համակարգի բարեփոխման մասին օրինագիծը, եթե այն սահմանային հսկողության ուժեղացում եւ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցում չի նախատեսելու: Այս մասին երկրի ղեկավարն ասել է Fox News-ին տված հարցազրույցում, որից հատվածներ ցուցադրվել են հինգշաբթի օրը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Եթե այս օրինագիծը իրական պատի կառուցման եւ սահմանի անվտանգության ամրապնդման մասին դրույթ չի պարունակելու, ապա իմ կողմից այն հավանություն չի ստանա»,- ասել է Թրամփը: Նա նշել է, որ այժմ Կոնգրեսում երկրի միգրացիոն համակարգի բարելավման տարբեր ասպեկտների վերաբերյալ չորս օրինագիծ է քննարկվում:

«Մենք կսպասենք եւ կտեսնենք, թե ինչ է տեղի ունենում: Ներկա պահին ամերիկացիների տրամադրությունները սահմաններին անվտանգության ամրապնդման օգտին են»,- շարունակել է նախագահը: Նա եւս մեկ անգամ ԱՄՆ-ի միգրացիոն օրենսդրությունը «աշխարհի ամենավատն» է անվանել՝ ընդգծելով անօրինական միգրանտներին ԱՄՆ սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալելուց հետո ազատ արձակելու պրակտիկայի դադարեցման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ