News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կարեւոր դեր է խաղում ֆինանսների ոլորտում համաշխարհային կայունության պահպանման գործում, Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է կառույցի արդյունավետության բարելավմամբ: Այս մասին այսօր ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստին Լագարդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ձեր ղեկավարած հիմնադրամը կարեւոր դեր է խաղում տնտեսության եւ ֆինանսների ոլորտում համաշխարհային կայունության պահպանման գործում: Եվ Ռուսաստանը՝ որպես հիմնադրամի անդամ, շահագրգռված է աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ»,- ասել է Պուտինը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ