News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սամվել Բաբայանի գործով որոշում է կայացվելու  ամենակարճ ողջամիտ ժամկետում։ Այդ մասին ասել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, որն այսօր՝ մայիսի 24-ին հանդիպել է Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիա անող, Սամվել բաբայանի աջակիցների հետ։

Ըստ դատավորի, օրենքով սահմանված ժամկետում , ընդ որում ամենակարճ ողջամիտ ժամկետում նշված գործի բերված 3 բողոքների  գործով տրվելու է ընթացք։ «Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի խափանման միջոցը կալանքը փոխարինելու վերաբերյալ միջնորդությանը, երեք օր առաջ 2 հարգարժան պատգամավորներ այդպիսի միջնորդություն են ներկայացրել, գործող դատավարության օրենսդրության շրջանակում կարող եմ ասել, որ նման կարգի միջնորդությունները  վճռաբեկ դատարանում քննության են առնվում բողոքների հետ մեկտեղ, այսինքն այն օրը, երբ մենք Սամվել Բաբայանի վճռաբեկ կամ պաշտպանի բերած վճռաբեկ բողոքի կապակցությամբ կայացնենք համապատասխան որոշում, միաժամանակ կանդրադառնանք խափանման միջոցի հարցին եւ կտանք պատասխան պատգամավորների միջնորդությունների առնչությամբ»,- նշել է դատավորը։

Դիտարկմանը, թե նա կարող է միջնորդության խնդիրը բավարարել, հետո դատական պրոցեսը անցկացնել, Սերժիկ Ավետիսյանը պատասխանել է. «Կան գործող նորմեր, Քր.դատ.օր.–ով վերապահված, համբերատար սպասեք, մինչեւ խափանման միջոցի վերաբերյալ եւ եւ բողոքների վերաբերյալ կայացվի համապատասխան որոշում»։ 

Նշենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 24-ին, շարունակվել է բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ի՞նչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը
Արտաքին հետախուզական ծառայության մասին սա, թերեւս, միակ տեղեկությունն է, որ հայտնի է։ Որեւէ մեկին...
«Ժողովուրդ». Գյուղատնտեսությունը անկում է ապրել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 183
Ժողովուրդ օրաթերթը համադրելով պաշտոնական տեղեկությունները, պարզեց, որ իրականում Հայաստանում...
«Հրապարակ». Փաշինյանին չի հաջողվում ՔՊ-ն դարձնել եվրոպական ազդեցիկ կուսակցություններից որեւէ մեկի անդամ
Դեռ շաբաթներ առաջ ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում էին, որ կարծես որոշում ունեն եւ անդամակցության հայտ են...
«Հրապարակ». Լեւոն Քոչարյանը կուսակցություն կբացի՞
Չկան կուսակցություն բացելու մտադրություններ, իսկ հիմա զբաղված եմ, շտապում եմ քննարկման...
«Ժողովուրդ». Դատական համակարգում ՍԴ դատավորի նոր հավանական թեկնածուի անուն է շրջանառվում
Քաղաքական իշխանությունը իր «սրտի» թեկնածուին է փորձում առաջ տանել, իսկ դատական համակարգը չի...
«Հրապարակ». Միլիարդներ նորաստեղծ ՊՈԱԿ-ների համար
Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ ստեղծվելիք ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի ինչ-որ համակարգչային ծրագրերի...
Ամենաշատ