News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 22-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այցով մեկնեց Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական եւ գործարար շրջանակաների ներկայացուցիչների հետ:

Նահանգապետ Մաջիդ Խոդաբախշի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Իրան հարաբերությունների ներկայիս մակարդակին եւ հետագա ընդլայնման հեռանկարներին: Դեսպանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ քաղաքական, տնտեսական հարաբերությունների վերջին զարգացումները, ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում ՀՀ նոր ղեկավարության հռչակած մոտեցումները:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ համաձայնագրի ստորագրումը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում տնտեսական կապերի խորացման համար: Այս համատեքստում կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Արեւելյան Ատրպատականի միջեւ փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը՝ անդրադառնալով բարենպաստ գործարար միջավայրում ներդրումային ծրագրերի իրականացման ուղիներին:

Արեւելյան Ատրպատականում դեսպան Թումանյանը հանդիպում ունեցավ Թավրիզի ուրբաթօրյա աղոթապետ Սեյեդ Մոհամադ Ալի Ալ-Հաշեմի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին հայ եւ իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, քննարկեցին Արեւելյան Ատրպատականի հայ համայնքի կենսագործունեության եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղությունները՝ դեսպանն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Արեւելյան Ատրպատականի Առեւտրի, արդյունաբերության, հանքերի եւ գյուղատնտեսության պալատի նախագահ Սամադ Հասանզադեի եւ նահանգի տնտեսական մի շարք ասոցիացիաների ղեկավարների ու բազմաթիվ գործարարների հետ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը ներկայացրեց ՀՀ տնտեսական քաղաքականությունը, ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի եւ մի շարք այլ երկրների ու կառույցների հետ Հայաստանի հարաբերությունների առանձնահատկությունները: Զրուցակիցները կարեւորեցին Հայաստան-Իրան տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման ուղղությամբ ստեղծված լայն հնարավորությունները:

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Թավրիզի համալսարանի ռեկտոր Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադիի հետ: Արտաշես Թումանյանը ներկայացրեց Հայաստանում կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ անդրադարձ կատարելով բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին: Կողմերը քննարկեցին հիշյալ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները:

Թավրիզում ՀՀ դեսպանն այցելեց նաեւ մի շարք արտադրական ձեռնարկություններ, որտեղ ծանոթացավ դրանց արտադրական հնարավորություններին եւ ներկայացրեց Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու առավելությունները:

Թավրիզում՝ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդարանում, դեսպան Թումանյանը հանդիպում ունեցավ Թեմի առաջնորդ Գրիգոր Եպիսկոպոս Չիֆթճյանի եւ տեղի իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների եւ մի շարք այլ հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ