News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է ռուս պրանկերների կատակը Բորիս Ջոնսոնի հետ: Արտգործնախարարությունը հայտնել է, որ Ջոնսոնը «հասկացել էր, որ դա կատակ է եւ ավարտել էր հեռախոսազրույցը», հաղորդում է բրիտանակն The Guardian-ը:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկված թեմաները, մասնավորապես՝ Սոլիսբերիում եւ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները «լուրջ հարցեր են, եւ երեխայական գործողությունները ցույց են տալիս լրջության բացակայությունն այն մարդկանց մոտ, ովքեր կանգնած են դրա հետեւում»:

Նշենք, որ պրանկերներ Վովան եւ Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը) զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնին եւ մոտ կես ժամ զրուցել նրա հետ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշնինյանի անունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ