News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երեւանի բնակչուհիներից կատարված հափշտակությունների դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 48-ամյա տղամարդու:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սիրիայի Արաբական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ծնված 1970թ., տարբեր ժամանակահատվածներում, Երեւանում ծանոթանալով կանանց հետ, վերջիններիս ամուսնության առաջարկություններ է արել եւ վստահություն ձեռք բերելով կատարել հափշտակություններ:

Մասնավորապես՝ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի դեպքում 48-ամյա տղամարդը 2016թ. սեպտեմբերի ծանոթացել է 1971թ. ծնված բնակչուհու հետ, մտերմացել, ամիսներ անց նրանից խաբեությամբ վերցրել է ընդհանուր 3.314.114 ՀՀ դրամի արժողության  ոսկյա զարդեր, որոնք հետ չի վերադարձրել, ինչպես նաեւ կնոջ բնակարանից գաղտնի հափշտակել է ոսկյա այլ զարդեր եւս՝ այս անգամ կնոջը պատճառելով 2.203.080 ՀՀ դրամ գումարի չափով գույքային վնաս:

Երկրորդ դեպքում  տղամարդը 2017թ. ապրիլին ծանոթացել է մեկ այլ կնոջ հետ՝ ծնված 1985թ., ում առաջարկել է գրավադրել ոսկյա զարդերը եւ վարկ վերցնել, որից ստացված գումարի մեծ մասը նա հափշտակել է: Պարզվել է, որ 48-ամյա տղամարդը նաեւ կնոջ բնակարանից է կատարել գողություն՝ հափշտակելով դյուրակիր համակարգիչ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) եւ 177-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ