News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի խոշորագույն ավտոարտադրողի ղեկավարը կարծում է, որ մեքենաների ներմուծման համար մաքսատուրքերի բարձրացման մասին ԱՄՆ որոշումն անակնկալ չէր: Նա հայտնել է, որ մի շարք գերմանական արտադրողներ արդեն իսկ մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են արտադրում հենց Ամերիկայում, փոխանցում է AP-ն:

Գերմանական ավտոմոբիլային ասոցիացիայի ղեկավար Բերնար Մաթեսը հայտարարել է, որ «ուշադրությամբ եւ մտահոգությամբ հետեւում է ընթացիկ զարգացումներին»: Նրա խոսքով՝ գերմանական մեքենաների արտահանումը Միացյալ Նահանգներ 2013-ից մինչեւ 2017 թվականը նվազել է եւ կազմել է 494 հազար մեքենա: Նույն ժամանակահատվածում գերմանական ավտոարտադրողներն ավելացրել են ԱՄՆ-ում արտադրության ծավալները մինչեւ  804,000 ավտոմեքենա, որոնց կեսից ավելին՝ արտահանման համար: Նա հավելել է, որ գերմանական ավտոարտադրությունն ԱՄՆ-ում մոտ 116.500 աշխատատեղ է ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ