News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, որն արդեն 31 օր հացադուլ էր անում։

Հանդիպումից հետո Փաշինյանը գրել է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։

Այսօր ավելի վաղ վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ եւ նրան խնդրել դադարեցնել հացադուլը:

Նշենք, որ օրերս «Հիմնադիր խորհրդարանի» նախագահին հանդիպել եւ նման հորդոր էին հնչեցրել նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաեւ Գարեգին Բ կաթողիկոսը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հեռացրել են Մատենադարանի տարածքից: Չուգասզյանն արդեն մեկ ամիս է՝ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակել, համաներում հայտարարել եւ անցումային հանձնաժողովներ ստեղծել:

Կալանավորված Գարեգին Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ դիմել էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը ու Լենա Նազարյանը: «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ