News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Պաշտոնանկությունների հերթը հասավ մարզեր։ NEWS.am–ի տեղեկություններով՝  այսօր գրեթե բոլոր մարզպետները պաշտոնից ազատվելու դիմումներ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մինչ վարչապետը կստորագրի դիմումները, որոշ մարզպետներ հրաժեշտի ժողովներ են անցկացրել աշխատակազմի հետ։

Բացի հուզիչ խոսքերից ձեւացրել են, թե մարզպետի պաշտոնը  իրականում բեռ է եղել իրենց համար, քանի որ համայնքներին հատկացվել է սուղ բյուջե, ուրախությամբ են հրաժեշտ տալիս պաշտոններին, քանի որ այդ բյուջեով հնարավոր չէ բարեփոխումներ անել։ 

Որոշ տեղեկությունների համաձայն՝  ՀՀԿ–ական փոխմարզպետները եւս պատրաստվում են դիմումներ ներկայացնել, նրանք հայտարարել են, թե այդ պաշտոններն արդեն նախատեսված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների համար, իսկ փոխմարզպետների թեկնածուների պակաս  հաստատ չի լինի կուսակցությունում։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից առաջ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ  բոլոր մարզպետները ազատվելու են զբաղեցրած պաշտոններից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետության եւ ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության. Փաշինյան
Գոյություն չունի ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդի իշխանության հաղթանակը...
Ստեղծվել է վարչապետին կից պետական պարգևների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով
Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ՀՀ փոխվարչապետը, վարչապետի խորհրդականը, Առողջապահության, Արդարադատության, Արտաքին գործերի, Կրթության և գիտության...
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը վախի մեջ է ապրում, աշխատում
Մարդ վախենում ա նոր վերնաշապիկ առնի...
«Հրապարակ». Ինչպե՞ս են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Վարագ Սիսեռյանն ուշացել ինքնաթիռից
Խմիչքի չափաքանակը, հավանաբար, մի քիչ շատ է եղել, երիտասարդները քնած են մնացել եւ ուշացել ինքնաթիռից...
Փաշինյանն Արցախում ծառայող որդու լուսանկարն է հրապարակել (ֆոտո)
«Որդիս՝ զինվորական երդում տալիս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը...
Նիկոլ Փաշինյանի կառավարման հարյուր օրերը դրական են եղել, սակայն թանգարաններն ու թատրոնները դատարկ են
«Թատրոնների դահլիճները դատարկ են, քանի որ չկա որեւէ արժանի ներկայացում...
Partner news