News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին Փհենյանը չի արձագանքել  նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովին նախապատրաստվելու հետ կապված ԱՄՆ-ի հարցումներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters- ը:

«Մենք չկարողացանք նախապատրաստական աշխատանքներ տանել մեր երկու թիմերի միջեւ, որոնք անհրաժեշտ էին գագաթաժողովի հաջող անցկացման համար»,- ասել է Պոմպեոն՝ հավելելով, որ Փհենյանի վերջին հայտարարությունները ցավալի էին: Նա նշել է, որ գագաթնաժողովի չեղյալ հայտարարումն ամենեւին չի վկայում է այն մասին, որ Կիմը «թույլ առաջնորդ» է: «Իրականում նա իր երկիրն ու իր թիմը ղեկավարելու մեծ կարողություն ցույց տվեց»,- նշել է Պոմպեոն:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպման չեղարկման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ