News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքենաների ներմուծման մաքսատուրքերը միակողմանի բարձրացնելու ԱՄՆ-ի ցանկացած ծրագիր «հակասելու է Համաշխարհային առեւտրի կազմակերպության կանոններին»: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով, ԵՄ-ն շարունակում է ուսումնասիրել տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առեւտրի նախարար Ուիլբեր Ռոսին խնդրել է քննարկել՝ արդյոք մեքենաների եւ ավտոմասերի ներմուծումը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքին:

Ամերիկյան օրենքները թույլ կտան նախագահին ազգային անվտանգության սպառնալիքի հիման վրա սահմանափակել ներմուծումը եւ անսահմանափակ մաքսատուրքեր սահմանել:

Կատայնեն նշել է, որ շատ դժվար է պատկերացնել, որ սա ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում, ավելացնելով, որ մեքենաների ներմուծման մաքսատուրքերը սահմանելու Վաշինգթոնի որոշման մասին դեռ վաղ է խոսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ