News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է շարունակել աշխատանքը, որպեսզի Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումը տեղի ունենա: Այս մասին նա ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո:

Պատասխանելով հարցին՝ ինչու՞ Կիմ Չեն Ընը ավելի կոշտ դիրքորոշում ընդունեց, Պոմպեոն ասել է. «Չեմ կարծում, թե մենք գիտենք»:

«Հուսով եմ, որ կկարողանանք շարունակել երկխոսությունը», - ասել է նա:Նրա խոսքով՝ Չինաստանի պաշտոնական անձինք խոստացել են շարունալել միջազգային պատժամիջոցներ կիրառել Փհենյանի դեմ:

 «Ճնշման գլոբալ արշավը կարեւոր է եւ պետք է շարունակվի», - ասել է Պոմպեոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news