News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ծառայողները «Վերջին զանգի» տոնակատարություններին ընդառաջ հանդիպումներ են ունենում հանրապետության ավագ դպրոցների տնօրենների հետ:

Հանդիպումների ընթացքում ճանապարհային ոստիկանները ծանոթացում են վերջին զանգի օրն անցկացվելիք միջոցառումների ծրագրերին, քննարկում դրանց ընթացքում հասարակական կարգի ու ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր:

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հորդորում են եւս մեկ անգամ զգուշացնել աշակերտներին ու ծնողներին, որպեսզի մեքենաները վարեն միայն սթափ վիճակում, անչափահասները ղեկին չնստեն, երթեւեկության ընթացքում տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվեն: Հանդիպումների ընթացքում խոսվում է նաեւ աշակերտների անվտանգությանը վերաբերող այլ հարցերի մասին:

«Վերջին զանգի» օրը ճանապարհային ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն:

Սիրելի շրջանավարտներ, ծնողներ եւ ուսուցիչներ, միասին անենք հնարավորը անցանկալի հետեւանքներից խուսափելու համար, լինենք զգոն, չխախտենք երթեւեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր երեխաների ամենահիշարժան օրերից մեկը տոն մնա բոլորիս համար:

Տպել
Partner news