News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Զինված ուժերը «անհրաժեշտության դեպքում պատրաստ են» պատասխանել Հյուսիսային Կորեայի «հիմար կամ անմիտ գործողություններին»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` ելույթ ունենալով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու որոշումից հետո, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ նա պահպանում է Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ կապերը, եւ երկու դաշնակիցները պատրաստ են այդպիսի իրավիճակի ծագման դեպքում ֆինանսական բեռի մեծ մասը կրել:

Գագաթաժողովի չեղարկումը հսկայական հետքայլ էր Հյուսիսային Կորեայի եւ ողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է նախագահ Թրամփը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Հուսով եմ, որ ի վերջո Կիմ Չեն Ընը անելու է այն, ինչ անհրաժեշտ է ոչ միայն իր, այլեւ իր ժողովրդի համար»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ