News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Համացանցում հայտնվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի պաշտոնական ճաշի ճաշացանկը:

Նրանց սեւ ձկնկիթով բլիններ, այծի պանրով սառը բորշ, խեցգետնով նախուտեստ, կարամելոով խնձոր կմատուցեն: Որպես տաք ուտեստ՝  սամիթով թառափի սթեյք կամ կանկարով եղջուրուի միս: Պատվիրակությունների անդամներին որպես աղանդեր կտրվի շոկոլադե տորթ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պաշտոնական ճաշի մասնակիցներին կհուրասիրեն Մերլո եւ Շարդոնե գինիներ:

Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո աա Մակրոնի առաջին այցն է Ռուսաստան: Նրա պատվիրակության կազմում են Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսսենը, արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, Ռուսաստանի հարցերով Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ժան-Պյեր Շեվենմանը, գրում է «Իզվեստիան»:

Ավելի վաղ Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ բացի պաշտոնական բանակցություններից եւ նեղ շրջանակում շփումից, երկու պետությունների ղեկավարները պետք է մասնակցեն գործնական ճաշի: Բացի այդ նախատեսվում է համատեղ փաստաթղթեր ստորագրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news