News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը: Այդ մասին Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Պուտինը:

Նա նշել է, որ կարծիքներ են փոխանակել ԱՄՆ-ի կողմից ԳՀՀԾ-ից դուրս գալու  հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Մենք խոսել ենք կիբերտարածության մեջ համատեղ աշխատանքի մասին՝ նկատի ունենալով համընդհանուր ընդունված միջազգային իրավունքի նորմերին, փոխադարձ շահերին եւ նախեւառաջ հանցավորության դեմ պայքարին հետեւելը», - ասել է Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բացի այդ, նրա խոսքով, բանակցություններին նշվել է Ուկրաինայի հարավ-արեւելքի հակամարտության կարգավորման կապակցությամբ Մինսկի համաձայնագրերի կատարման կարեւորությունը:

«Մենք անդրադարձանք Ուկրաինայի հարավ-արեւելքի հակամարտությանը, շեշտեցինք Մինսկի համաձայնագրերի կատարման կարեւորությունը՝ Ուկրաինայի ներքին ճգնաժամի կայուն, համապարփակ կարգավորման ապահովման համար», - ասել է Պուտինը:

«Ֆրանսիան մեր ավանդական գործընկերն է, որի հետ փոխշահավետ հարաբերությունները մեզ համար թանկ են: Փորձում ենք դրանք ակտիվորեն զարգացնել», — ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի առաջին փոխնախագահը մերժել է ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցությունների հնարավորությունը
Առաջին փոխնախագահը քննադատել է ԱՄՆ-ի կառավարության թշնամանքն Իրանի նկատմամբ...
Խամենեին հայտնել է, որ արգելում է ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցությունները
Բանակցությունների հարցում նրանք (ամերիկացիները) վատ խաղ են վարում…
Չինաստան-Իրան գործարար հարաբերությունները բաց են, թափանցիկ եւ օրինական. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանը հետեւողականորեն դեմ է հանդես գալիս միակողմանի պատժամիջոցներին…
Ռոհանին զգուշացրել է Փհենյանին. ԱՄՆ–ն անհուսալի երկիր է, որին չի կարելի վստահել
Նա նաեւ ափսոսանք է հայտնել Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցների վերսկսման առնչությամբ`նշելով, որ այն հակասում է միջազգային նորմերին...
Իտալիան պատրաստ է «ավելի կոշտ» մոտեցում ցուցաբերել Իրանի նկատմամբ
Իտալիան ավանդաբար Իրանի հիմնական առեւտրային գործընկերն է համարվում…
ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Թուրքիան չի հրաժարվի Իրանի հետ տնտեսական կապերից
ԱՄՆ-ի որոշումը միակողմանի է, մենք Իրանի հետ օրենքին չհակասող առեւտուր ենք վարում…
Partner news