News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց չեղյալ համարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը այն բանից հետո, երբ Փհենյանը խախտեց մի շարք խոստումներ եւ խզեց Վաշինգթոնի հետ ուղղակի կապը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչին:

«Վերջին շաբաթներին ԿԺԴՀ-ի կողմից ողջամտության տարօրինակ բացակայությունը, խախտված խոստումները եւ ԱՄՆ-ի հետ ուղղակի կապի խզումը վկայում են խորը անբարեխղճության մասին», - ասել է պաշտոնյան: «Խախտված խոստումների պատճառով ԱՄՆ-ն ստիպված էր դադար տալ», - ասել է  նա:

Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ հայտարարեց Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը՝ հաշվի առնելով Փհենյանի հռետորաբանությունը, այն անտեղի համարեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news