News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Սոթքի եւ Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիների հետ: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի եւ անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, եւ տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում:

Թափանցիկ եւ համալիր փորձաքննություններ իրականացնելու վարչապետի հանձնարարականի արդյունքում արդեն իսկ ձեռնարկվում են աշխատանքներ: Այս մասին նույնպես զրուցել ենք քաղաքացիների հետ:

Մեր հանդիպումից հետո քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները։ Շնորհակալ եմ ամեն պահի մեզ զորություն տվող այս վստահության համար», - գրել է Ավինյանը։

Ավելի վաղ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը տեսանյութ է հրապարակել, ցույց տալով ընկերության գործունեության դեմ պայքարող ակտիվիստների իրական նպատակները։

Փաստաբանն ահազանգում է. «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ի մուտքերը փակողները «չղջիկներն» են (վիդեո)

Տպել
Partner news