News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի «Ելք» խմբակցությունը դեռ ղեկավար չունի։ «Բանավեճն» ընթանում է Էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմում։ Որոշումները «Ելք»-ում կայացվում են կոնսենսուսով․ եթե որեւէ մեկը չի համաձայնում, որոշում չի ընդունվում։

Թիմն սպասում է Արամ Սարգսյանին, սակայն մինչ այդ եւս մեկ դիսկուրս է սկսվել «Ելք»-ում․ Էդմոն Մարուքյանին առաջարկվել է դառնալ մեկ կուսակցություն եւ այդպես գնալ ընտրությունների, նա չի համաձայնել, «ՔՊ»-ն ասել է, որ իրենք միայնակ կգնան։ «Ելք»-ում իսկապե՞ս կան լուրջ տարաձայնություններ՝ հարցրինք Լենա Նազարյանին։

«Ելք»-ում միշտ կան տարաձայնություններ, եղել են ու կլինեն, եւ դա նորմալ է․ մենք միշտ ենք ունեցել բազմակարծություն»։ Որպես ֆրակցիայի նախագահ՝ Դուք Ձե՞զ եք ավելի հարմար գտնում, թե՞ Էդմոն Մարուքյանին։ «Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ինձ»։

Ոչ Էդմոնի՞ն։ «Դե, կարելի է այդ տարբերակը նույնպես քննարկել, ես կարծում եմ՝ խմբակցության բոլոր անդամներն էլ իրավունք ունեն հավակնելու այդ պաշտոնին․ կնստենք սեղանի շուրջ եւ կորոշենք»։ Կլինի քվեարկություն, կոնսենսուսո՞վ, թե՞ քաղաքական որոշմամբ։

«Թվային մեծամասնության ճանապարհով մենք երբեք չենք գնացել, բոլոր որոշումները կայացրել ենք կոնսենսուսով․ այդ ճանապարհով կգնանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախկինում էլ են պայքարել կոռուպցիայի դեմ. ՀՀԿ-ական պատգամավոր
Կարեւոր է, որ կամքի դրսեւորումը բերի ռեալ արդյունքների, բայց դրա համար համբերենք մինչեւ աշուն...
Մեզ հաջողվել է բարձրացնել ոստիկանության վարկանիշը. Վալերի Օսիպյան
Ընդհանուր առմամբ, մենք հիմա ուսումնասիրում ենք այդ բոլորը եւ ավելի ուշ կարող ենք խոսել դրա մասին...
Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքականություն վերադառնալու պատճառների մասին
«Ես վստահություն չունեմ, որ այսօրվա իշխանությունը բավարար փորձ, գիտելիք եւ խորությամբ իմացություն ունի այս ամեն ինչի մասին...
Մեր առաջնային պահանջը կոռուպցիայի իսպառ վերացումն է. ՔԿ ծառայության պետ
Մխոյանն այցելեց նաև սպորտդահլիճ, եղավ դատապարտյալների համար…
Չի կարող անձը լինել անպատժելի, ով ուզում է՝ լինի. նախկին դատավորը՝ Քոչարյանի մասին
Դատավորը նկատեց, որ այս գործով քննիչները շատ են շտապում...
Հնարավոր է՝ վերանշանակվեմ. նախկին դատավորը դիմել է ՀՀ նախագահին
Հնարավոր է՝ նոր ցուցակ պետք է կազմվի...
Partner news