News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը մասնակցելու է մայիսի 30-ին կայանալիք Երեւանի ավագանու հերթական նիստին:

Այս մասին հայտնել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ Facebook-ի իր էջում:

«Այսօր իմ ընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը դիմել է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությանը՝ ավագանու առաջիկա նիստին իր ներկայությունը ապահովելու համար:

Որպես խմբակցության ղեկավար արձագանքելով գործընկերոջս տեսաուղերձին պետք է ասեմ, որ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ կետի 4-րդ ենթակետը՝ պատգամավորը կարող է ներկա լինել տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին»,- գրել է նա:

Նշենք , որ մայիսի 24-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորական մանդատ էր ստացել օրեր առաջ՝ փոխարինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանից հետո, արդեն մայիսի 22–ին Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Ըստ մամուլի տեղեկությունների, նա ցանկություն ուներ մանդատը վայր դնելով մնալ Երեւանի ավագանու անդամ, ինչը թույլ կտար Տարոն Մարգարյանի հնարավոր հրաժարականի դեպքում՝ առաջադրվել քաղաքապետի թեկնածու:

Տպել
Partner news