News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ ընդգծել, որ Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա՝ հատկապես ՀՀ եւ ԵՄ-ի միջեւ 2017թ. նոյեմբերի 24-ին կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Զեյնալյանին ընդունելության համար եւ նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների դատաիրավական ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին, փոխադարձ այցեր կազմակերպելու հնարավորություններին, ինչպես նաեւ էլեկտրոնային արդարադատության ոլորտում Իտալիայի փորձն ուսումնասիրելուն վերաբերող մի շարք հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Partner news