News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը


«Հայաստան» համահայկական հիմադրամը դարձավ ՀՀ իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ իր էլույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից նեցուկ դարձավ Հայաստանի նորաստեղծ Հանրապետությանը:

«Մեր անկախացման առաջին տարիներին նրա դերակատարումն իսկապես շատ մեծ էր: Հետագա տարիներին հիմնադրամի դերակատարումը նույնպես շատ մեծ էր, որովհետեւ, կարծում եմ՝ «Հայաստան» համահայկական հիմադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ Սփյուռքի վստահության ցուցիչ: Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է շատ լուրջ ազդակներ ստանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում Սփյուռքում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս եւ այդ մտահոգությունների ինչպիսի լուծումներ կարող են լինել»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք անշուշտ, համազգային համախմբման նոր ազդակ են դարձել. «Մենք ամեն ինչ պետք է անենք եւ վստահաբար կանենք՝ այդ համախմբման ազդակը կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար: ՀՀ կառավարության առաջնահերթությունները մենք արդեն հայտարարել ենք: Այդ առաջնահերթություններից կարեւորագույնը ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, շարունակելն է եւ նրան մշտական բնույթ տալը»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Partner news