News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 14
Տեսնել լրահոսը

Այս պահին խորհրդարանը լուծարելու հիմքեր չկան: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Պատասխանելով ընտրական օրենսգրքում փոփոխությունների հնարավորության մասին հարցին՝ Արա Բաբլոյանը նշեց, որ տարբեր քաղաքական ուժեր տարբեր դիրքորոշումներ ունեն:

Ըստ նրա՝ ժողովրդավարական մոտեցումները եւ Սահմանադրության պաշտպանությունը պահանջում են, որպեսզի բոլոր քայլերը համապատասխանեն հիմնական օրենքին եւ հակասահմանադրական գործողությունների նախադեպ չստեղծվի:

Եթե քաղաքական ուժերը փոփոխություններ կատարելու մասին համաձայնության գան, հարկավոր է որոշակի քայլեր ձեռնարկել, ասաց Բաբլոյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր դիրքորոշման իրավունք ունի, որը կարող է փոխվել բանակցությունների եւ քննարկումների արդյունքում: Բաբլոյանը նշեց, որ ՀՀԿ-ն միշտ պատրաստ է եւ՛ մեկին, եւ՛ մյուսին, եւ արդեն հայտարարել է, որ կնպաստի բոլոր դրական փոփոխություններին: Հարցին, թե ինչպիսին կարող են լինել արտահերթ ընտրությունների արդյունքները, Բաբլոյանը նշեց, որ կանխատեսումներ անելն ու կարծիք արտահայտելը ճիշտ չէ:

Ինչ վերաբերում  է ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի փոփոխությանը, Արա Բաբլոյանը նշեց, որ նման հարց չի քննարկվում:

Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների «սրությունը» պարզելու փորձերին ի պատասխան Արա Բաբլոյանը նշեց, որ իրենց հարաբերությունները երբեք «սուր չեն եղել»: «Ես՝ որպես Ազգային ժողովի նախագահ, հավասար վերաբերմունք ունեմ բոլոր խմբակցությունների եւ պատգամավորների նկատմամբ, իսկ որպես խմբակցության անդամ քաղաքական դիրք ունեմ, որը համընկնում է կուսակցության կարծիքի հետ»,- ասաց Արա Բաբլոյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարդան Բոստանջյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Բաբլոյանը ստորագրել է
Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը…
Ապրես, մռութ ջան, սպասի գամ՝ քեզ մի հատ պաչեմ. Փաշինյանը Իջևանում համբուրեց իրեն ծափահարող երեխային
Այս ուղերձն եմ ուզում հղել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, որ աղքատության քաջալերման քաղաքականությունը նույնպես պետք է արմատախիլ...
Ընտրակաշառք տվողները դատապարտվելու են, հետո թող չասեն, թե դա քաղաքական հետապնդում է. Փաշինյանը՝ իջեւանցիներին
Բոլորը պետք է դատվեն, բայց խոսքը սրա մասին չէ, այլ նրա, որ քաղաքացին չպետք է թողնի, որ դրանք շենքից ներս մտնեն, փողով ընտրություն առնողները պետք է...
Կառավարությունը պետք է համոզված լինի, որ միջոցները արդյունավետ են ծախսվում. Նիկոլ Փաշինյան
Մինչև այս համոզմունքը չլինի, ես գտնում եմ, որ իմաստ չունի որևէ ֆինանսական միջոց հատկացնել, ի՞նչ իմաստ ունի ֆինանսական միջոց հատկացնել...
Նիկոլ Փաշինյանը սահմանել է հայ հասարակությունում տարիներով ձեւավորված երեւույթ՝ «Այգեհովիտի սինդրոմ»
Այդ տարիներին Հայաստանում հաստատված է եղել իշխանություն, որին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ եւ ընտրությունների ժամանակ գան, 5 հազար դրամը բաժանեն եւ ստիպեն, որ մարդիկ...
Համայնքների խոշորացումը նոյեմբերին տեղի չի ունենա առանց համայնքների համաձայնության. Նիկոլ Փաշինյան
Այստեղ գալու ճանապարհին մտածում էի, որ Իջևանի տարածաշրջանի բոլոր համայնքների ղեկավարները պետք է լինեն գոհ ու երջանիկ և ոչ մի խնդիր չպետք է ունենան...
Partner news