News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

65 մլն տարի առաջ Երկրի վրա հսկա աստերոիդի անկումը հանգեցրեց կլիմայի կտրուկ տաքացմանը, որը պահպանվեց 100 հազար տարի: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Space.com պորտալին եւ Միսուրիի համալսարանի երկրաբանների կատարված հետազոտության տվյալներին, 7-ից 14 կմ տրամագծով աստերոիդի ընկնելուց հետո, մեր մոլորակի վրա ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի բարձրացավ հինգ աստիճանով:

«Մենք փորձեցինք պարզել, թե որքան ժամանակ է տեւել տաքացումը», - ասել է նա: «Մենք ուսումնասիրել ենք հյուսիս-արեւմտյան Թունիսում քարացած ձկները եւ երկրաբանական կուտակումները: Այս հատվածում պալեոնտոլոգները հայտնաբերել են երկրի վրա երկնաքարի ընկնելու շրջանին վերաբերող  քարացած կուտակումներ, որից հետո Յուկատան թերակղզում մոտ 180 կմ տրամագծով Չիկսուլուբ խառնարան է առաջացել»:

Հետազոտողդները լեռնապարներից 10 նմուշ են հավաքել, որոնք աղետից 50 տարի առաջ են եղել, 20 նմուշներ՝ աղետից հետո եւ 10 նմուշներ, որոնք առաջացել են աստեորիդի անկումից 200 հազար տարի հետո: Նրանց հետաքրքրում էր քարացած կուտակումներում թթվածնի իզոտոպերի պարունակությունը:

«Ի վերջո մենք եկանք այն եզրահանգման, որ տարբեր շրջաններին վերաբերող նմուշներում իզոտոպերի պարունակության մակարդակներում գոյություն ունեն բավականին տարբերություններ», - ասել է պրոֆեսոր Մակլեոդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ