News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Խմբակցության ղեկավարի պաշտոնը պատիվ ու ստատուս չէ, դա բեռ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում, ճեպազրույցների ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ «Ելք» խմբակցությունը համաձայնության չի գալիս ղեկավարի թեկնածության շուրջ:

«Խմբակցության ղեկավարի հարցն այս պահին չի քննարկվել, որովհետեւ Արամ Զավենի Սարգսյանը հայտնի հանգամանքների բերումով չի կարողանում մասնակցել մեր նիստերին: Հուսով եմ, որ մյուս շաբաթ կկարողանանք հավաքվել եւ որոշում կայացնել: «Ելք» դաշինքի բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, որեւէ խնդիր մինչ օրս չենք ունեցել: Հիմնականում անգամ երկար քննարկումներից հետո ունեցել ենք կոնսենսուս եւ խնդիր չի եղել: Կարծում եմ, որ այս հարցով էլ կունենանք կոնսենսուս:

Խմբակցության ղեկավարի պաշտոնը պատիվ ու ստատուս չէ, դա բեռ է, աշխատանք է, սպասվող մարտահրավերների համար կարեւոր հանգամանք է: Դրա համար քննարկումներ կունենանք, որոշում կկայացնենք»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Հարցին, թե ո՞ւմ է տեսնում խմբակցության ղեկավարի պաշտոնում, Մարուքյանը հիշեցրեց, որ ժամանակին իր ու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն էր առաջադրվել խմբակցության ղեկավարի պաշտոնում, բայց քննարկումներից հետո որոշվեց Փաշինյանին տալ ղեկավարությունը: Մարուքյանը նշեց, որ հիմա էլ իր թեկնածությունը քննարկվում է, կան նաեւ այլ թեկնածություններ:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ նորմալ է վերաբերում նաեւ Լենա Նազարյանի թեկնածությանը, ապա տեղեկացրեց, որ եթե խմբակցության ղեկավար լինի մի ուժից, ապա քարտուղարը պետք է լինի դաշինքը ներկայացնող այլ ուժի ներկայացուցիչ:

Տպել
Ամենաշատ