News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պնդում է, որ ԱՄՆ իշխանությունները ցանկանում են «կործանել Բոլիվարյան հեղափոխությունը», հաղորդում է «Կոմերսնատ»-ը՝ վկայակոչելով Globovision-ը:

Մադուրոյի խոսքով՝ ԱՄՆ-ն նաեւ դիտարկել է Վենեսուելայում ռազմական հեղաշրջում իրականացնելու տարբերակը: Վենեսուելայի նախագահը զգուշացրել է, որ ոչ ոք չպետք է փորձի ոչնչացնել «սրբազան միասնությունը» ռազմական երկրի շարքերում, որոնք կարգապահ են եւ «հավատարիմ են պետության ղեկավարին»:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ԱՄՆ-ն ընդլայնել էր պատժամիջոցները Վենեսուելայի դեմ: Սահմանափակող միջոցների խստացման նպատակն էր դժվարացնել Կարակասի համար պետական ակտիվների վաճառքը: Ի պատասխան՝ Նիկոլաս Մադուրոն պերսոնա նոն գրատա էր հայտարարել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Թոդ Ռոբինսոնին: ԱՄՆ-ն, իր հերթին, որոշում էր կայացրել արտաքսել երկրից վենեսուելացի երկու դիվանագետների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ